четверг, 15 марта 2012 г.

ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ ՎԵՐԵԼԱԿՈՒՄ..ԿԱՄ ԿԱՐԵԼԻ Է :Դ

  • Շնորհավորեք բոլորին ձեզ հետ նույն վերելակում գտնվելու կապակցությամբ:
  • Երբ վերելակը պատրաստվում է շարժվել, ավտոմեքենաների աղմուկ արձակեք:
  • Մռայլվեք և հարվածելով ձեր ճակատին մռթմռթացեք. «Սուս մնացեք բոլորդ, ուղղակի սուս մնացեք»:
  • Սափրվեք:
  • Բացելով պայուսակը` ներս նայեք ու հարցրեք. «Հը՞ն, բավարար օդ կա՞»:
  • Ձեր այցեքարտն առաջարկեք բոլոր ներս մտնողներին, իսկ բեյջը գլխիվայր ամրացրեք:
  • Լուռ ու անշարժ կանգնեք վերելակի անկյունում, գլուխը դեպի պատը:
  • Հասնելով ձեր հարկ, ողջ ուժով փորձեք բացել վերելակի դռները, իսկ երբ դրանք ինքնուրույն բացվեն, անկեղծորեն զարմացեք:
  • Բոլոր ներս մտնողներին ջերմ ձեռքսեղմումով ողջունեք և խնդրեք, որպեսզի ձեզ Ադմիրալ դիմեն:
  • Ժպիտը դեմքին մի որոշ ժամանակ նայեք ուղևորներից մեկին, ապա ասեք. «Իսկ ես նոր գուլպաներ եմ այսօր հագել»:
  • Բոլոր ուղևորներին հավատացյալների բրոշյուրներ բաժանեք:
  • Ամեն անգամ, երբ վերելակն իջնում է, բղավեք. «Հանե՜լ օդապարիկները»:
  • Ձեռքին արկղ պահեք, որի վրա գրված է «մարդկային գլուխ»:
  • Որոշ ժամանակ ուղևորներից մեկին անթարթ նայեք, ապա հայտարարեք. «Դու ՆՐԱՆՑԻՑ մեկն ես» ու անցեք վերելակի հեռավոր անկյուն:
  • Դռների արանքում արկղ թողեք:
  • Ամեն նոր ուղևորին խնդրեք իր փոխարեն սեղմել կոճակը:
  • Ձեզ հետ տիկնիկ ման տվեք և խոսեք նրա միջոցով:
  • Երբ վերելակում բացարձակ լռություն է տիրում, ուղևորներից մեկին հարցրեք. «Ձե՞ր հեռախոսն է զանգում»:
  • Ամեն հարկում ասեք «ծընգ»:
  • Հենվեք կոճակների տուփիկին:
  • Ասեք. «Հետաքրքիր է, ինչի՞ համար են սրանք» ու հերթով սեղմեք բոլոր կարմիր կոճակները:
  • Ականջ դրեք վերելակի պատերին:
  • Հատակին կավիճով քառակուսի նկարեք և մյուս ուղևորներին ասացեք, որ դա ձեր անձնական տիրույթն է:
  • Ձեզ հետ աթոռ բերեք:
  • Որքան հնարավոր է սարսափազդու ձայնով ասացեք. «Ինձ պետք է գտնել ավելի հարմար մարդկային մարմին»:
  • Պայթյունի ձայներ արձակեք ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը սեղմում է կոճակը:
  • Ակնապիշ զննեք ձեր բութ մատն ու ասեք. «Կարծում եմ այն մեծացել է»:
  • Եթե ինչ-որ մեկը հրի ձեզ, հետ ցատկեք ու բղավեք. «Ինձ մի դիպչեք»:

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More