Ամիսներ առաջ «Շարմ հոլդինգը» և «Արմենիա TV»-ն հայտարարեցին նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին: «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի ստեղծագործական և պրոդյուսերական թիմը համախմբվել է նոր կինոնախագծի շուրջ: «Փեսացուն կրկեսից» կատակերգական ժանրի նոր ֆիլմը, որը հավակնում է կրկնել և գերազանցել «Մ
Գրավիչ, արկածային սյուժեով, սուր հումորով արկածային այս կատակերգությունում զբաղված են հայտնի և սիրված դերասաններ. առաջին ֆիլմում ծաղիկների առաքիչ Տիգրանին մարմնավորած Հովհաննես Ազոյանը այս անգամ նույնպես հայտնվում է “խառը պատմությունների մեջ”, սակայն այլ կերպարով: Գլխավոր դերերից մեկում հանդես է եկել ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը:իլիոնատիրոջ» հաջողությունը, մեծ էկրաններ կբարձրանա տարվա ավարտին:
Մասնագիտությամբ անասնաբույժ, գլխավոր հերոսը (Հովհաննես Ազոյանը) սիրահարված է մի աղջկա, որի հայրը դեսպան է: Հերոս ժամանում է ամառանոց` ծանոթանալու աղջկա ծնողների հետ` իր հետ բերելով իր սիրելի կապիկ Միկկիին, որին նա փորձում է թաքցնել դեսպանից եւ դեսպանի կնոջից:
Սակայն իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից` ամառանոցում սկսվում է զարգանալ զվարճալի պատմություն դեսպանի, հատուկ ծառայությունների, գլխավոր հերոսի եւ կապիկ Միկկիի մասնակցությամբ: Առևանգումներ, անհավանական զուգադիպություններ, դավադրություններ և այս ամենը` սիրո պատմության և առեղծվածային մի առարկայի շուրջ:
Այդ զվարճալի եւ խճճված, արկածներով լի պատմությունը կարծես թե վատ է ավարտվում բոլորի համար, սակայն կա մի հանգամանք, որը օգնում է մեր հերոսներին խուսափել անհաջողություններից եւ վերգտնել կորցրած սերն ու երջանկությունը:
0 коммент.:
Отправить комментарий