четверг, 15 марта 2012 г.

Փոքր արտադրողները մեղադրում են Apple-ին ու Google-ին իրենց ստեղծած խաղերի կրկնօրինակման մեջ. The New York Times


Համակարգչային խաղեր ստեղծող փոքր ընկերությունները դժգոհում են խոշոր ինտերնետ-ընկերություններից, մասնավորապես Apple-ից ու Google-ից` նրանց մեղադրելով իրենց ստեղծած խաղերի պատճենահանման մեջ: Այս մասին գրում է The New York Times-ը:

Օրինակ` հոլանդական ոչ մեծ Vlambeer ընկերությունը 2010 թ. կայքում տեղադրել էր Radical Fishing անվճար խաղը, որտեղ օգտատերերը ձուկ էին որսում կարթի միջոցով, ապա նետում օդ ու կրակում հրացանով: Խաղն այնքան հայտնի դարձավ, որ ընկերությունը փորձեց բանակցել Apple-ի հետ ու առաջարկել նրան գործարք կնքել, սակայն ավելի ուշ Vlambeer-ը Apple's Store-ում հայտնաբերեց Ninja Fishing խաղը՝ նմանատիպ սյուժեով:

Մեկ այլ ընկերություն` NimbleBit-ը, մեղադրել է Zynga ընկերությանը, որը հայտնի խաղեր է տեղադրում Facebook-ում:

Փոքր ընկերությունները փորձում են դատարանի միջոցով լուծել իրենց խնդիրները: Մասնավորապես՝ Spry Fox ընկերությունը Facebook-ի համար ստեղծել էր գլուխկոտրուկ խաղ` «Եռակի քաղաքը», սակայն որոշ ժամանակ անց տեղեկացավ, որ 6waves Lolapps մրցակից ընկերությունը նման խաղ է ստեղծել, սակայն Apple-ի համար: Հունվարին Spry Fox-ը դատարան դիմեց` հեղինակային իրավունքները խախտելու հայցով:

Վերլուծաբանների խոսքով` նման գործելաոճի պատճառը օրենքի անկատարությունն է:

Հղում է  (1in.Am)

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More